Այն թվերը, որոնք օգտագործվում են առարկաներ հաշվելիս,
անվանում են բնական թվեր: Ցանկացած բնական թիվ կարելի է գրել
տասը թվանշանների միջոցով` 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9: Թվերի
այսպիսի գրառումն անվանում են տասնորդական: Թվանշանի արժեքը թվի
այդպիսի գրառման մեջ կախված է այն բանից, թե ինչ տեղ է այն զբաղեցնեւմ: Եթե 4
թվանշանը գրված է վերջում, ապա այն նշանակում է չորս միավոր, եթե նախավերջում`
չորս տասնյակ, եթե վերջից երրորդ տեղում` ապա չորս հարյուրյակ և այլն:
Ամենամեծ թիվը, որ դուք առայժմ կարող եք անվանել, 999 999 999-ն է` ինը հարյուր իննսունինը միլիոն ինը հարյուր իննսունինը հազար ինը հարյուր իննսունինը: Դրան հաջորդող բնական թիվն անվանում են միլիարդ և նշանակում 1 000 000 000: Միլիարդը 1 000 միլիոնն է: Միլիարդը շատ մեծ թիվ է: 1900 տարում չի անցել նույնիսկ միլիարդ րոպե: Միլիարդ էջանոց գիրքը կունենար մի քանի տասնյակ կիլոմետր հաստություն:

Комментариев нет:
Отправить комментарий