воскресенье, 28 февраля 2016 г.

Ֆիդայական Շարժում


Հայ ազգազատագրական պայքարին բնորոշ է նաև ֆիդայական կամ հայդուկային շարժումը (անունը ծագել է բալկանյան ժողովուրդների հակաթուրքական պարտիզանական՝ հայդուկային պայքարի անվանումից, իսկ «ֆիդայի» կամ «ֆեդայի» արաբերեն բառ է, նշանակում է «զոհ», բայց ընկալվում է «անձնազոհ» իմաստով)։ Շարժումն առաջացել է Արևմտյան Հայաստանում տարերայնորեն (թելադրված էր հայ ժողովրդի քաղաքական և տնտեսական ծանր ու օրհասական վիճակով) 1880-ական թվականնների կեսերին՝ հայ ազգային կուսակցությունների հրապարակ գալուց առաջ։ Զինվորագրվելով հայրենիքի ազատագրությանը՝ ֆիդայիները երդվել են. «Այսուհետև իմ բարձը լինելու է Հայաստանի լեռները, իսկ բաղձալի երազանքը՝ հայրենիքի համար մեռնելը»։ Րաֆֆին նրանց անվանել է ժողովրդական վրիժառուներ ու հեղափոխականներ։1890-ական թվականների սկզբից Արևմտյան Հայաստանում նոր թափ են ստացել ազատագրական շարժումը, զինված ելույթներն ու ինքնապաշտպանական մարտերը՝ պայմանավորված հնչակյան և դաշնակցություն կուսակցությունների ստեղծումով ու Արևմտյան Հայաստանում նրանց տեղական կազմակերպությունների տարածմամբ։ Ազգային կուսակցությունների հիմնական, նպատակը Հայկական հարցի լուծումն էր՝ Արևմտյան Հայաստանի ազատագրումը, հետևաբար նրանք տեղերում համագործակցել են հայդուկային խմբերի հետ՝ շարժմանը տալով համազգային բնույթ։ Կուսակցություները ֆիդայիներին նախապես համարել են իրենց մարտական, ուժը, իսկ ֆիդայիներըպատրաստ էին ընդունելու նրանց գաղափար, ղեկավարությունը։ Ֆիդայիների՝ հնչակյաներին կամ դաշնացականերին հարելը սկզբնական շրջանում պայմանավորված էր նրանով, թե այդ կուսակցություններից որն էր ազդեցիկ Արևմտյան Հայաստանի այս կամ այն շրջանում։

Комментариев нет:

Отправить комментарий