понедельник, 29 февраля 2016 г.

Ֆիդայական շարժման նշանակությունը


Ֆիդայական շարժումը սկիզբ է առել 19–րդ դարի  80-ական թվականներին։ Դա մի նոր անհատական-պարտիզանական, վրեժխնդրական շարժում էր։ Ֆիդայի արաբերեն բառ է և նշանակում է զոհ։ Ունի հոմանիշներ՝ հայդուկ (հունգարերեն՝ հետևակ), չետնիկ (Բալկաններում՝ տասնապետ)։
19-րդ դարում հայ ժողովրդին սպառնում էր մեծ վտանգ։ Թուրքական կառավարությունը մահմեդականացնում էր բնիկ հայերի բնակավայրերը՝ այդտեղ բնակեցնելով ներգաղթող մահմեդականների։ Ժողովուրդը հոգնում էր ծոնր հարկերից, հարստահարումներից։ Հայ շինականները զրկվում էին բերքից, անասուններից, ընտանիքից, գույքից, իսկ դիմադրողները սպանվում էին։
Հայդուկներն այն վրիժառուներն էին, որոնք ելնում էին թուրք և քուրդ հարստահարիչների դեմ։ Նրանք չունեին զորք, այլ գործում էին միայնակ, կամ խմբերով՝ թաքնվելով լեռներում, անառիկ վայրերում։ Հարձակումներ էին գործում առանձին զորքի վրա թիկունքից։ Իսկ թուրքական զորքերի շարժման մասին տեղեկանում էին ժողովրդից։
Առաջին հայդուկներից էին Արաբոն, Մարգար վարժապետը, Կարապետը, Աչըէբաշյանը։ Նրանք սկսել են իրեն գործունեությունը Տարոնում, Վասպուրականում, Փոքր Հայքում։ Ներկայանում էին որպես քրդեր, որոնք կռվում էին <<չելլոներ>> կոչվող ջոկատներում։ Այս քրդերը նույնպես կռվում էին Բարձր Դռան դեմ։
Հայտնի չելլոյի առաջնորդ էր Թորոս Ծառուկյանը։ Այնուհետեև չելլոները դառնում են ամբողջապես հայերից բաղկացած խմբեր։
Image Հայտնի հայդուկ Արաբոն (Առաքել Մխիթարյան) ծբվել է 1863թ. Սասունի Կոռթեր գյուղում։ Սովորել է Մուշի Առաքելոց վանքի դպրոցում։ Սկզբից նա եղել է վրիժառու, ով հարձակումներ էր գործում թուրքերի դեմ՝ քրդի անվան տակ։ Նրան հաջողվում է ձերբակալել, բայց նա փախնում է Այսրկովկաս, որտեղ 1892թ. մտնում է դաշնակցության շարքերը և ներկայանում որպես Սասունի ներկայացուցիչ։ 1893թ. նա տասնվեց հոգու հետ անցնում է Արմ. Հայաստան, որտեղ քրդերի ու թուրքերի դեմ կռվի ժամանակ մահանում է։ Նրա մահն անհավատալի էր ժողովրդի համար։ Նրա մասին պատմող շատ երգեր են հյուսվել։
Այս ֆիդայիններից հետո 1890թ. հայդուկային ուժեղ խմմբեր են կազմվում Սասունում, Վանում, Սեբաստիայում։ Ֆիդայինների երդուն էր. <<Այսուհետ իմ բարձը լինելու են Հաայաստանի լեռները, իսկ բաղձալի երազանքը՝ հայրենիքի համար մեռնելը>>։
ImageՄյուս անվանի հայդուկներից էր Աղբյուր Սերոբը։ Ծնվել է Խլաթի Սոխորդ գյուղում։ Երբ պատանի էր, սպանում է մի քրդի, և այդ դեպքից դրդված՝ ընտանիքի հետ տեղափոխվում է Կ. Պոլիս ։ Հետո նա անցնում է Ռումինիա, որտեղ մտնում է դաշնակցության շարքերը։ Գալով Բաթում, իսկ ապա՝ Կարին՝ 1895թ. վերդառնում է ծննդավայրը՝ Խլաթ։ Նա այդտեղ պաշտպանում է իր ժողովրդին համիդյան ջարդերից։
1898թ. հոկտեմբերի 20-ին Բաբշենի կռվում հաղթանակ է տանում թուրքերի դեմ, որից հետո նրան սկսում են կոչել Նեմրութի հսկա կամ Ասլան և դառնում հայերի ազատարարի խորհրդանիշը։
1899թ. Գելիեգուզան գյուղում քուրդ ցեղապետ Բշարե Խալիլը թունավորել է տալիս նրան, շրջապատում իր զորամասով նրա տունը, սպանում որդուն և թիկնապահներին։ Իսկ Սերոբի կինը՝ Սոսե մայրիկը, շարունակում է ամուսնու գործը։ Բշարե Խալիլը սպանվում է Անդրանիկի և Գևորգ Չավուշի կողմից։ Թաղվում է Գելիեգուզանում։
Image Սոսե մայրիկ
Image Գևորգ Չավուշը ծնվել է 1870թ. Սասունի Մկթենք գյուղում։ Սովորել է Մշո Սբ Կարապետ վանքի դպրանոցում։ Այս վայրը նրա ուսուցիչ Հովհաննես վարդապետ Մուրադյանի ջանքերով դարձել էր ազատագրական գաղափարների տարածման կենտրոն։ Իսկ մարտական կրթությունը ստացել է Արաբոյի խմբում։
Մասնակցել է 1891-94թթ. Սասունի ինքնապաշտպանական մարտերին։ Աչքի է ընկնում Տալվորիկի 1863թ.-ի կռիվներում։ Նա՝ մի քանի ֆիդայինների նման, բանտարկվում է Բիթլիսում, ապա՝ Մուշում։
1896թ. փախնում է և ապաստանում Սասունում, ապա միանում Գուրգենի (Բաղդասար Մալյանի) և Հրայրի (Արմենակ Ղազարյանի) խմբերին։ Մասնակցում է 1901թ. նեյեմբերի Մշո Սբ Առաքելոց վանքի կռվին։ 1904թ. գարնանը գլխավորում է Սասունի Իշխանաձոր և Տալվորիկ գյուղեր ինքնապաշտպանությունը։
Նա ձգտում էր ստեղծել հայ-քրդական դաշինք։ Զոհվել է 1907թ. մայիսի 27-ին՝ Սուլուխի կռվում՝ իր ամբողջ կյանքում մղելով ընդհանուր քառասուն կռիվ, որոնք բոլորն ավարտվել են հաջողությամբ։
Նրա մասին նույնպես շատ երգեր են հյուսվել։
Նրա խոսքերից. <<Թող մարեն աչքերս, միայն թե թող ծագի Հայաստանի անկախության արևը>>։
Անդրանիկ
ImageԾնվել է 1865թ. շապին-Գարահիսար քաղաքում։ Սովորել է տեղի Մուշեղյան վարժարանում։ Երբ տասնյոթ տարեկան էր, նա սպանում է իր հորը ահաբեկած թուրքին և գնում Կ.Պոլիս, որից հետո՝ Ռումինիա։ Նա այնտեղ անդամագրվում է Հնչակյան կուսակցությանը, որից վերջնականապես հեռանում է 1917թ.-ին։ Զինվորագրվում է Աղբյուր Սերոբի հայդուկախումբը։ Զենք ձեռք բերելու նպատակով լինում է Սևաստոպոլում, Բաթումում, Թիֆլիսում, Կարսում և այլուր։
Աղբյուր Սերոբի սպանությունից հետո Տարոնի հայերի ինքնապաշտպանությունը կազմակերպում են ինքն ու Հրայր Դժոխքը։ Մասնակցում է Սբ Առաքելոց վանքի և 1904թ. օգոստոսի Աղթամարի կռիվներին։
Գրել է իր ռազմուսույցը՝ <<Մարտական հրահանգները>>։
1912-13թթ. Բալկանյան առաջին պատերազմի ժամանակ Անդրանիկը կազմավորել է Հայկական կամավորական վաշտ, որի հրամանատարը Գարեգին Նժդեհն էր։ 1917թ.-ին նրա նախաձեռնությամբ գումարվում է Արևմտահայերի Առաջին համագումարը (մասյիսի2-11)։ Հրատարակում է <<Հայաստան>> թերթը (1917-18թթ.)։
Նրա խոսքերից՝ <<Ես իմ վաստակիս գնահատական չե փնտրում, այլ ցանկանում եմ, որպեսզի երջանիկ լինի ժողովուրդը, որին ծառա եմ ողջ կյանքում>>։
<<Միայն թույլերն են հանցանք կատարում, ուժեղներին ու երջանիկներին դրանք պետք չեն>>։
Հրայր Դժոխք
Image Ծնվել է 1864թ. Սասունի Ահարոն գյուղում։ Սովորել  է Մշո Սբ Կարապետ վանքի դպրոցում։ Թշնամին է նրան տվել Դժոխք մականունը։
Հրայրը դեմ էր ֆիդայական, պարտիզանական շարժումներին։ Հաաղթանակի միակ ուղին համարում էր ժողովրդին համախբելը և ապստամբելը;
Նա մասնակցել է Սասունի 1894թ. և 1904թ. ապստամբություններին։
Մահացել է 1904թ ապրիլի 13-ին։ Նրա ընկերները թաղել են նրան Սերոբի կողքին՝ Գելիեգուզանում։
Կան այլ հայդուկներ ևս՝
Նիկոլ Դուման
Սեբաստացի Մուրադ
Բաշգյառնեցի Մուրադ
Պալապեխ Կարապետ
Խանասորի Վարդան
և այլ հերոսներ
Ֆիդայական շարժումը նորություն էր Հայոց պատմության մեջ։ Ճիշտ է, հարկահանության և վաշխառուների դեմ սա պայքարի ամենաճիշտ ձևն էր։ Բայց դրանով նրանք չէին կարող դիմագրավել մի ամբողջ պետության։ Համամիտ եմ Հրայր Դժոխքի հետ, որ միայն ապստամբության միջոցով կարելի է հասնել անկախությանը։
Ավելի օգտավետ կլինեին մեծ բանակները, որոնք կտային ավելի լայն մասշտաբով վնաս հակառակորդին։ Ֆիդայիններին կնմանեցնեի Մուրացանի <<Առաքյալի>> Պետրոսի հետ, քանի որ վերջինիս նույնպես պետք էին մեծ թվով կրթված մարդիկ, որպեսզի լուսավորությունը կարելի լիներ տարածել լայնորեն, իսկ միայնակ նա կարող էր միայն մի քանի դեպքերում օգնել ժողովրդի մի մասին։

Комментариев нет:

Отправить комментарий